ուլիսի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու բակում հրավառություն էր կազմակերպվել եւ իրականացվել: 5-րդ զանգվածում գիշերային շրջիկ ծառայություն իրականացնելիս Նոր Նորքի համայնքային ոստիկանները արագ արձագանքել ու բռնել են հրավառություն իրականացրած անձին։

Հրագործական սարքավորումները եւս հայտնաբերվել են։ Նուբարաշենում բնակվող 26-ամյա երիտասարդը ոստիկանության Նոր Նորքի բաժնում ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Ի դեպ, տարածքի մի քանի բնակչից հրավառության առթիվ ահազանգ էր հնչել ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Բնակիչների արագ արձագանքը շատ կարեւոր է գիշերային ժամերին հրավառություն կատարողներին արագ հայտնաբերելու համար։ Հարգելի՛ քաղաքացիներ, խստագույնս պահպանեք լռության կանոնները։ Գիշերային ծառայություն իրականացնող ոստիկանները աչալուրջ եւ հետեւողական են։