Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոցում բժիշկների հերթապահ խումբն առաջին անհրաժեշտության բուժօգնությունն է ցուցաբերել 2 տղամարդու և 1 երեխայի։ Նրանք են 8-ամյա Արմեն Ս․-ն, 39-ամյա Յուրիկ Ս․-ն և 36-ամյա Սերգեյ Ս․-ն։ Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն, որտեղ տեղակայված է նաև Այրվածքաբանական ծառայությունը։

Նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Նոր Նորքի 9-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցի թիվ 13 շենքի մոտից, որտեղ դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել Սերգեյ Ս․-ին պատկանող Hyundai Sonata ավտոմեքենայում։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել և նյութեր են նախապատրաստվում։