«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 30-ին՝ ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի փողոցի 26/2 շենքի և 24-26/5 մասնավոր տների, Ուլնեցու փողոցի 30/1-ից մինչև 50/10 մասնավոր տների, Վարշավյան փողոցի 67-83/11 և 82-90 մասնավոր տների՝ իրենց կոտորակներով, Մյասնիկյան պողոտայի 11-43 մասնավոր տների՝ իրենց կոտորակներով ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: