Այսօր՝ հուլիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում ՎԱԶ 2105 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 124 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, ում դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։