Ս.թ. օգոստոսի 1-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Տորոնտոյում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Դեսպանությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրանքներ իրականացնելու և միջադեպեր հրահրելու քաղաքականությունը:

Կրկին անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի: Այս մասին հայտնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը։