Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 08:00-20:00 կդադարեցվի Արարատի մարզի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերի, ինչպես նաև Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում: