Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է, որ չնայած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնելու մեծ հույսերին՝ վիրուսի դեմ «արծաթե փամփուշտ» կարող է չլինել, եւ դեպի նորմալ կյանք ուղին երկար կլինի:

ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը եւ ԱՀԿ արտակարգ իրավիճակների հարցերով ղեկավար Մայք Ռայանը բոլոր երկրներին կոչ են արել պահպանել դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահելու, ձեռքերը լվանալու եւ թեստավորում անցնելու կանոնները:


ԱՀԿ գլխավոր տնօրենի խոսքով՝ դիմակները պետք է ամբողջ աշխարհում համերաշխության խորհրդանիշ դառնան:

Նա ասել է, որ չնայած կորոնավիրուսն աշխարհում ամենախոշոր արտակարգ իրավիճակն է համարվում 20-րդ դարից ի վեր, պատվաստանյութի միջազգային որսը եւս կարող է պատմական անվանվել: