ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկանում ենք, որ ըստ քրեական գործով ձեռք բերված տվյալների՝ ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը 2003թ. հունիսի 20-ից հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Հիշեցնենք, որ Հայրապետյանը չորս ամիս է՝ գտնվում է ՌԴ-ում, նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, որը ՌԴ իրավապահների կողմից դադարեցրել է։ Գլխավոր դատախազությունը հետախուզումը դադարեցնելու պատճառի հարցով դիմել էր Ռուսաստանի իրավապահներին, սակայն պատասխանը դեռ չեն ստացել։ Հավելենք, որ Ռուբեն Հայրապետյանը մեղադրվում է քաղաքացուն ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ազատությունից ապօրինի զրկելու, ինչպես նաև ինքնիրավչության համար։ ՀՔԾ-ից էլ օրերս հայտնեցին, որ Հայրապետյանը մեղադրվում է նաև ծանր հետևանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու և ծանր հետևանքներ առաջացնելով՝ որպես կազմակերպության ծառայող կարգադրիչ լիազորությունները չարաշահելու համար: