Այս պահին ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները մտել են Հյուսիսային պողոտայում գտնվող M group շինարարական ընկերություն և խուզարկություն են իրականացնում:

Hraparak.am-ին ասացին, որ առավոտ շուտ դիմակավորված անձինք առանց խուզարկության թույլտվության ներխուժել են իրենց տարածք և սկսել ամեն ինչ տակնուվրա անել: Փաստաբանը պահանջել է թույլտվություն, որևէ փաստաթուղթ ներկայացնել, սակայն որևէ բան չեն ներկայացրել: