Հուլիսի 31-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Աննա Սիմոնյանը:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 4-ին, ժամը 20.15-ին, աղջիկը հայտնաբերվել է Անդրանիկի փողոցում գտնվող այգում։ Նա ներկայացվել է բաժին եւ բացատրություն տվել, որ այս ընթացքում շրջել է Երեւանի տարբեր վարչական շրջաններում եւ իր հետ ոչինչ չի պատահել: