Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախարարի հրամանի նախագիծո, որով նախատեսվում է սահմանել՝

Սահմանել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը»՝ համաձայն հավելված 1-ի։
Հաստատել «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի լրացման (գործածման) կարգը»` համաձայն հավելված 2-ի:
Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածության ենթակա փաստաթղթերի անվանացանկը հաստատելու մասին» N 23-Ն հրամանը:
Նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը սահմանված կարգով հրամանը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
Հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանին։
Նախատեսվում է սահմանել, որ դպրոցում գործարկվելու են հետևյալ փաստաթղթերը։

Էլեկտրոնային դասամատյաններ
Աշխատողի անձնական Էլեկտրոնային գործ
Սովորողի անձնական էլեկտրոնային գործ
Միջնակարգ կրթության ատեստատների բաշխման մատյան
Հիմնական կրթության վկայականների բաշխման մատյան
Ավարտական, պետական ավարտական, փոխադրական, էքստեռն քննությունների և գիտելիքների ստուգման արձանագրություններ
Էլեկտրոնային հաստիքացուցակ
Տարիֆիկացիոն մատյան, ոչ պետական ուսումնական հաստատությունների դեպքում` հիմնադրի որոշմամբ
Ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստի արձանագրություն.
Ուսուցչի բաց թողած և փոխարինած դասաժամերի հաշվառման մատյան
Ուսումնական առարկաների թեմատիկ պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
Դասալսումների արդյունքների արձանագրություն
Տնօրենի տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների ղեկավարների, դասղեկների աշխատանքային պլաններ՝ էլեկտրոնային տարբերակով
Սովորողների շարժի մատյան*
*Շարժի մատյանը ձևավորվում է էլեկտրոնային մատյան տվյալներ մուտքագրելիս

Մանրամասները՝ այստեղ