Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման քաղաքի մեծ շուկան այրվում է։ Ամբողջ քաղաքը ծխով է պատվել։ Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ շուկան գտնվում է հիվանդանոցից ոչ հեռու։ Այնտեղ գտնվող հիվանդները տարհանվել են։

Հրդեհի բռնկման հանգամանքները պարզվում են։ Այնտեղ աշխատում են հրշեջ բրիգադները։

Ajman News-ի փոխանցմամբ՝ շուկայի շենքը մասամբ փլուզվել է, խանութների մի մասը՝ մոխրացել։ Հրշեջներին հաջողվել է կասեցնել կրակի տարածումն այլ շինություններ։ Մարդիկ տարհանվել են, ոչ ոք չի տուժել։

Նշվում է, որ կորոնավիրուսի պատճառով շուկան մի քանի ամիս փակ է եղել։