Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-«Առինջ Մոլ»-Գետարգել ճանապաւհին գտնվող կամրջից քաղաքացի է ցած նետվել, հայտնում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ էլ նշում էին, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 30-ամյա Վիգեն Չ-ն էր։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։