ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 7-ին, կազմել է 485.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 573.17 դրամ (նվազել է 2.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 634.96 դրամ (նվազել է 4.31դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.58 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 434.81 դրամ, ոսկի՝ 32,233.3 դրամ, պլատին՝ 15,218.88 դրամ: