Օգոստոսի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են Արմավիր քաղաքի բնակիչներ՝ 35-ամյա Սպարտակ Եղիազարյանի վարած Mercedes մակնիշի և 28-ամյա Նարեկ Ասատրյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։ Վթարի հետևանքով BMW-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի բնակիչ, 22-ամյա Արմեն Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում: