Թուրքիայի Ադանա քաղաքում տարբեր ցուցադրությունների և ֆիլմերի համար հեծանիվներ նախագծող Յաշար Դեմիրը հատուկ հեծանիվ է ստեղծել կորոնավիրուսից պաշտպանվելու համար. գրում է ermenihaber-ը: Հեծանիվը ստացել է «կորոսիկլետ» անվանումը։ Կորոսիկլետի առանձնահատկությունն այն է, որ այն ունի մոտ 3 մետր բարձրություն և ապահովում է այն վարողների սոցիալական հեռավորությունը։ Կորոսիկլետը հետաքրքրություն է առաջացրել թուրք հեծանվասերների մոտ։ Յաշար Դեմիրը պատրաստակամություն է հայտնել պահանջարկի դեպքում կորոսիկլետը դնել սերիական արտադրության։