«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին՝ ժամը 09․00-ից մինչև օգոստոսի 12-ի ժամը 20․00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 11-ին՝ ժամը 10․00-ից մինչև ժամը 18․00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չարենցի փողոցի 56-ից մինչև 200 հասցեների, Շիրազի փողոցի առանձնատների և Նաիրյան 1-ին նրբանցք 8 և 10 բազմաբնակարան շենքերի և հարակից օբյեկտների գազամատակարարումը:

Այսօր՝ ժամը 10․00-ից մինչև ժամը 17․00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի գազամատակարարումը: