Հայտնի է դարձել Մինսկի մետրոյում գնացքների աշխատանքի դադարեցման պատճառը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ բոլոր ուղևորներին իջեցրել են:

Պարզվել է, որ սա վարորդների ակցիան է՝ ի նշան ցուցարարների հետ համերաշխության: Նրանք աջակցել են «Դադարեցրե՛ք գիշերները մարդկանց վնասել» կոչին:

«Օկտյաբրսկայա» մետրոյի կայարանում նույն կոչով պաստառ բռնած երիտասարդը ցատկել է ռելսերի վրա և կանգնել գնացքի դիմաց: Ավելի ուշ մետրոյի անվտանգության աշխատակիցները նրան տարել են կայարանից: