ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային ծրագրի կողմից իրականացվող «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ ընդգրկելով բոլոր այն երեխաներին, որոնք մինչ այս հանդիսացել են «Դպրոցական սնունդ» ծրագրի շահառուներ։

Հիշեցնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Հայաստանում պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը համատեղ նամակ էին ստորագրել, որի համաձայն՝ 8000-ական դրամ միանվագ աջակցություն կստանան 2020 թ.-ի հունիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներում ընդգրկված ընտանիքների այն երեխաները, որոնք ընդգրկված են եղել «Դպրոցական սնունդ» ծրագրի մեջ։ Ծրագրի շահառուների ցանկում են այն երեխաները, որոնք ծնվել են 2011 թ.-ի հունիսի 1-ից մինչև 2014 թ.-ի հունիսի 30-ը (ներառյալ) ընկած ժամանակահատվածում:

Դրամական օգնությունը կվճարվի 2020 թ.-ի հուլիս ամսվա ընտանեկան նպաստի վճարման ցուցակներով և սահմանված կարգով:

Նշենք, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 233 մլն դրամ: Համավարակի տարածմամբ պայմանավորված՝ «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը նախատեսված էր հիմնական դպրոցների շուրջ 29,300 աշակերտների համար, իրականացվում է «Ճգնաժամային իրավիճակներին արձագանքող դպրոցական սնունդ» ծրագրի տեսքով՝ Երևանում և ՀՀ բոլոր մարզերում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն