Ֆեյսբուքյան օգտատեր Սիրանուշ Մանուչարյանն իր էջում գրել է.

Էսօր ժամը 17:00-ին Մետրոնոմի Մինիսոյում էս նկարի արարածը կողքովս անցնելով հատուկ քսվեց կրծքիս(առաջին նկար), որից հետո աղմուկ բարձրացրեցի, անվտանգության աշխատող եկավ։ Նկարի արարածն սկսեց գոռալ՝ շառ ես, այ գործ տվող, դու ես ինձ քսմսվել, սեքյուրիթիի ու մենեջերի հետ նայեցինք վիդեոն, որտեղ ակնհայտ ա,որ հատուկ ա արել։ Էս ոչխարը գոռգոռում էր, ձենը կտրեց, երբ սիրելիս հասավ, միանգամից մոռացավ, որ շառ եմ(դե բա կինն ի՞նչ ա որ)։Ու ահավորն էն ա, որ անցած տարի նոյեմբերին նույն բանն էր եղել, Տիգրան Մեծի ֆիրդուսի մոտ (երկրորդ նկարն էդ օրն եմ արել), մի անգամ էլ փողոցում (Բաղրամյան-Մաշտոց անցում) խոսցնել էր փորձում, վազելով փախել էի։ Սեքյուրիթիի հետ խոսելուց ընկերոջիցս(ոչ ինձանից, դե կինն ու՞մ շունն ա) սկսեց ներողություն խնդրել, թե բա էն ժամանակ տեսել-հավանել էի, մոտեցել էի, էլ չի կրկնվի։Փաստաբանիս հետ խոսեցի. մեր օրենսդրության մեջ նման ոտնձգությունների հարցը թերի է կարգավորված, օրենքները լիարժեք ուշադրություն չեն դարձնում էս խնդրին, բայց մեկ ա՝ ես ձենս չեմ կտրելու։ Ես չեմ ուզում օրը ցերեկով մարդաշատ խանութում ինձ անպաշտպան զգալ, ու որ սրա նման այլասերվածները հանգիստ ֆռֆռան ու շարունակեն, ու ուրիշ կին իրեն զգա նույն ձև հետույքային, ոնց որ ես։

Հ.Գ. եթե ճանաչում եք նկարի արարածին, խնդրում եմ տվյալներ տվեք, վաղը դիմում եմ ոստիկանություն, որ հեշտ գտնեն(կամ տարածեք, տենց գտնենք, չգիտեմ(()։

Հ.Հ.Գ. Եթե ձեզ էլ ա նեղացրել սա, խնդրում եմ անպայման ասեք։