ՊՎԾ լիազորությունները դադարեցրած պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Հարգելի՛ պարոն վարչապետ, մինչ Դուք զբաղված եք երկիրը համաճարակից դուրս բերելու և այլ ճգնաժամային հարցերով, գլխավոր դատախազը սաբոտաժ է անում։ Կարծում եմ, որ ուժայինների ղեկավարների փոփոխությունից հետո, ժողովրդի կողմից ամենասպասվածը գլխավոր դատախազի փոփոխությունն է, ուստի ԱԺ կողմից այս հարցի լուծումը պետք է դառնա օրակարգային։ Որպեսզի տարընթերցումներ չլինեն՝ առաջարկում եմ ինձ և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին պաշտոնանկ անել միասին։ Եվ ՊՎԾ-ում որոշակիություն կմտնի, և դատախազությունն առողջանալու հնարավորություն կունենա»: