Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երեւում է, թե ինչ պայմաններում են պահվում բելառուս ցուցարարները, ենթադրաբար, Բրեստի Լենինսկի շրջանի ՆԳ բաժնի ծառայողների կողմից: Համապատասխան պահման վայրերում տեղ չլինելու պատճառով տասնյակ ցուցարարների պատանդների նման պահում են մարզադահլիճում:

Օգտատերերը գրում են, որ իրականում նման մեթոդներ կիրառում են ահաբեկիչները:

Ներկայացնում ենք օգտատերերի գրառումներից մի քանիսը.

«Նրանք պատանդներ են. խունտան պետք է հեռանա. ամո՛թ»:

«Իրական հանցագործները պահվում են լավագույն պայմաններում, իսկ սովորական մարդիկ՝ այսպիսի. նրանք համազգեստով գազաններ են»:

«Հավանաբար, շուտով ձերբակալվածներով «կլցնեն» մարզադաշտերը»:

«Սա չտեսնված բան է. անզեն քաղաքացիների հետ ռազմագերիների նման են վարվում»:

Video Player