Բելառուսում մեծամասշտաբ հանրահավաքները վերածվել են բողոքի լոկալ գործողությունների եւ ինքնաբուխ ակցիաների, որոնք տեղի են ունենում տարբեր քաղաքներում՝ Մինսկում, Բրեստում, Բարանովիչիում, Սլուցկում եւ այլուր: Չնայած իշխանությունների դաժան բռնաճնշումների, քաղաքացիները շարունակում են դուրս գալ փողոցներ՝ իրենց համերաշխությունը հայտնելով ձերբակալված ցուցարարներին, որոնք բելառուս ուժայինների կողմից ենթարկվում են ծեծի, խոշտանգումների եւ նվաստացումների:

Բելառուսի տարբեր քաղաքներում իսկական «մարդաորս» է սկսվել. հատուկջոկատայիններն արագ արձագանքելով եւ բռնի ուժ գործադրելով՝ ձերբակալում են յուրաքանչյուրին, ով որեւէ հավաքի մասնակցելու փորձ է կատարում: