Սերժ Թանկյանը 5000 ԱՄՆ դոլար է նվիրաբերել լիբանանահայերին աջակցելու համար, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

«Հիմնադրամի հավատարիմ ընկեր և աջակից Սերժ Թանկյանը նույնպես միացել է «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք–արշավին՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին:

ԳՈՎԱԶԴ00:00Իմանալ ավելին
Շնորհակալ ենք շարունակական աջակցության և այս պահին Լիբանանում մեր հայրենակիցների կողքին կանգնելու համար։ Նվիրաբերելու համար այցելեք՝ www.himnadram.org/hy», – նշված է հաղորդագրությունում։