Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 14-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խ․Դոնի փողոցի թիվ 27 շենքի 6-ից մինչև 10-րդ մուտքերի գազասպառողների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն` Արագածոտնի մարզի Սասունիկ, Օշական, Ոսկեվազ գյուղերի գազասպառողների, «Հովիկ Ղուկասյան» ԱՁ-ի և «ՌՎԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների, «Շիրառ» ՍՊԸ-ի, «Արմենիա Վայն» ՍՊԸ-ի, «Սլոբեր» ՍՊԸ-ի գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք »զանգահարել 1-04 հեռախոսահամարով,-ասված է հաղորդագրության մեջ: