ԱՄՆ-ի և Կանադայի գիտնականներն առաջարկում են նոր տիպի կորոնավիրուսը բուժել ճառագայթային թերապիայի միջոցով, գրում է «Իզվեստիան»:

Հրապարակման մեջ նշվում է, որ նրանք գտել են, որ ռենտգենյան ճառագայթների ցածր չափաբաժինը կարող է նվազեցնել թոքաբորբից մահացությունը մոտ 20% -ով: Այս տեխնիկան արդեն գործածվել է COVID-19-ով տասը հիվանդի վրա: Փորձարարական բուժում կատարելուց հետո նրանք բուժվել են երեք օրվա ընթացքում, իսկ մյուս խմբում՝ 12 օրվա ընթացքում`առանց ճառագայթի:

Ըստ Էմորի համալսարանի քաղցկեղի ինստիտուտի մասնագետների, նման միանգամյա տասը րոպեանոց բուժումը լավ է ընթանում նույնիսկ տարեց հիվանդների, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց մոտ: Ըստ նրանց, դա նվազագույն թունավորություն է կրում:

Միևնույն ժամանակ, ամերիկյան ճառագայթաբանները հայտնել են նման բուժման լուրջ կողմնակի բարդությունների մասին: Նրանք գտնում են, որ ճառագայթային թերապիան կարող է նվազեցնել բորբոքումը, բայց միևնույն ժամանակ այն ոչնչացնում է իմունային B և T բջիջները, որոնք անհրաժեշտ են վարակի դեմ պայքարի համար:

Իրենց հերթին, ռուս փորձագետները կարծում են, որ նման ընթացակարգերը կարող են իրականացվել միայն կենդանիների վրա երկարատև փորձարկումներից հետո: