Վրաստանը մինչև սեպտեմբերի 30-ը երկարաձգել է կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի ծառայության պաշտոնական կայքում:

Քաղաքացիական ավիացիայի ծառայությունն արգելքի երկարաձգման մասին արդեն տեղեկացրել է կանոնավոր ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններին: Սահմանափակումը չի տարածվի Գերմանիայի, Ֆրանսիայի և Լատվիայի հետ կանոնավոր չվերթների վրա:

Կանոնավոր ավիահաղորդակցության արգելքը երկարաձգված էր մինչև օգոստոսի 31-ը: