Սոչիի դելֆինարիումում բելուխա տեսակի կետը կծել է երեխայի ազդրը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կրասնոդարի երկրամասի Քննչական կոմիտեի ներկայացուցիչը:

Բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո 11 տարեկան երեխան տեղի լրատվամիջոցներին պատմել է, որ նրան կծել է բելուխա տեսակի կետը:

Երեխայի մայրը հայտնել է, որ ոստիկանություն դիմել չի պատրաստվում, սակայն քննիչներն իրենք են փորձում պարզել տեղի ունեցածի մանրամասները: