Երգիչ Հայկ Ղեւոնդյանը՝ «Սպիտակցի Հայկոն» օգոստոսի 17-ին Ոստիկանություն է հրավիրվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

«Հայկ Ղեւոնդյանը պարզաբանում ստանալու նպատակով հրավիրվել է քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից»,-նշեցին ոստիկանությունից։