Այսօր՝ օգոստոսի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 19:45-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Գարիկ Դ.-ն իր վարած Nissan Altima մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/6 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կայան, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև ահազանգել է Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն, որից հետո Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Դեպքի վայր են ժամանել 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչներ Վահան Հովհաննիսյանն ու Վաչագան Հովհաննիսյանը:

Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: