ՀԽ նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախ մտնելու համար մուտքի համար պահանջվում է, որ ամեն անձ 7000 դրամ վճարի։ Պատկերացնո՞ւմ եք Հայաստանից Հայաստան գնալու համար պետք է այդքան վճարել։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ մի մարզից մյուս մարզ գնալու համար չենք վճարում։ Ասենք մեկի տղան այնտեղ է ծառայում, պետք է վճարի՞ նրան տեսնելու համար։ Թե՞ չպետք է վճարի։ Եթե չպետք է վճարի, վարակ չի՞ կարող տանել Արցախ։ Եթե պետք է վճարի, նույնը․․․

Սա արված է, որպեսզի իրենց ոչ ցանկալի կուսակցությունները չկարողանան վճարել և գնալ Արցախ և այնտեղ քաղաքական գործունեությամբ չզբաղվեն։ Արցախ գնալը մերժված մկներին ու գործակալ ձկներին տրված առավելություն է։

Մտածե՞լ եք, թե ինչու է այդքան գումար սահմանված։ Եթե դա համավարակի համար է, ապա 7000 դրամ վճարելիս վարակ չե՞ս մտցնի Արցախ։ Այդ գումարը վարակազերծո՞ւմ է մարդուն։ Դա այն դեպքում, երբ վարակը գաղտնի շրջան ունի և կարող է միանգամայն ասիմպտոմ լինել։

Սա պետական մակարդակով կազմակերպված հերթական չարտեր թալա՞նն է, թե՞ պետական մակարդակով կազմակերպված արգելք այնտեղ մտնելու և քաղաքական որևէ ակցիա իրականացնելու համար։ Սա հատուկ մշակված ծրագիր է, դավաճանական քայլերն առանց խոչընդոտի իրականացնելու համար։ Բայց չգիտեն, որ նման դեպքում, ոտքի տակ կգցենք այդ արգելքը, կմաքրենք, կսրբենք մեր ճանապարհը և ոտնատակ տալով` Արցախ կհասնենք»։

ԱՍՏՎԱԾ ՌՈՄԻՆԳԻՑ ԷԼ ԲԵԹԱՐԻՑ ԱԶԱՏԻ Արցախ մտնելու համար մուտքի համար պահանջվում է, որ ամեն անձ 7000 դրամ վճարի։...

Posted by Suzanne Simonyan on 2020 թ. օգոստոսի 18, երեքշաբթի