ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչներն արդեն մի քանի օր Արցախում են, տարբեր հանդիպումներ են ունեցել։ Կուսակցության խորհրդի անդամները արդեն իսկ հանդիպել են Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հետ։

Վանեցյանի գերխնդիրը, սակայն, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելն է, որը, սակայն, նրան չի հաջողվի։

1in.am-ի տեղեկություններով՝ Արցախ մտնելուն պես Արթուր Վանեցյանը մի քանի անգամ զանգահարել է Արայիկ Հարությունյանին, հանդիպում խնդրել, սակայն Արայիկ Հարությունյանը մերժել է՝ պատճառաբանելով, որ Վանեցյանի բռնած քաղաքական կուրսը իր համար անընդունելի է, և իր ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումները Արցախի անվտանգության, զարգացման վերաբերյալ նույնական են, և նման հանդիպումը կարող է տարընկալումների, տարմեկնաբանությունների տեղիք տալ։ Հետևաբար Արայիկ Հարությունյանը հրաժարվել է հանդիպումից, որից հետո արդեն Վանեցյանը, օգտագործելով իր վաղեմի կապերը, հանդիպումներ է ունեցել Արցախի իշխանության այլ ներկայացուցիչների հետ։

Աղբյուրը՝ 1in.am