Ես չեմ ասել, որ հանձնաժողովը մինչև 2050թ․-ը որևէ եզրակացություն չտա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, պաշտոնաթողությունից երկու տարի անց լրագրողների հետ հանիպմանը հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյո՞ք ճիշտ է հասկացել, որ ապրիլյան քննիչ հանձնաժողովի անդամներին ուղղված ներածականում Սերժ Սարգսյանն ասել է, որ կողմ կլինի, որպեսզի մինչև 2050թ․-ը ապրիլյան քննիչ հանձնաժողովը որևէ եզրակացություն չտա։

Մյուս հարցին, թե հույս ունի՞, որ գոնե տավուշյան ռազմական գործողություններից հետո, հանձնաժողովն այս պահին ձեռնպահ կմնա եզրակացություն ներկայացնելուց, Սերժ Սարգսյանն արձագանքեց․


«Հանձնաժողովի գործունեության մասին նա, ով կցանկանա, հնարավորություն կունենա հանձնաժովի զեկույցից հետո ցանկացած հարց տալ։ Հիմա ճիշտ չի լինի, որ մենք կանխակալ կարծիք հայտնենք այդ մասին։ Մյուս կողմից էլ այս ասուլիսը կարող է դիտարկվել այդ պարագայում որպես ճնշում հանձնաժողովի և նրա անդամների վրա, ես այդպիսի նպատակ չունեմ։ Ես համբերատար սպասում եմ, թե երբ կլինի հանձնաժողովի զեկույցը և ինչ հանգամանքներ արծածված կլինեն այդ զեկույցում։ Այն ժամանակ խնդրեմ, մեծ հաճույքով կպատասխանեմ այդ հարցին»։