Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևանի 1-03 շտպաօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվաքծներով տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված երեխան նշված փողոցի բնակիչ, 5-ամյա Բ. Պ.-ն է, ով անզգուշաբար իրենց տան 2-րդ հարկի պատուհանից վայր է ընկել:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: