SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 19-ին, ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության կենտրոնական բաժին է ներկայացել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Նարեկ Այդինյանը:

Նա կասկածվում է երեկ՝ օգոստոսի 18-ին, Նորք Մարաշ վարչական շրջանի Արմենակյան և Հովսեփյան փողոցների խաչմերուկում իր մոտ եղած գազային ատրճանակով Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Մուշեղ Խաչատրյանի պարանոցի և ստորին ծնոտի հատվածում վնասվածքներ պատճառելու մեջ:

Հիշեցնենք` օգոստոսի 18-ին կրակոցներ էին հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վնասվածքներով իրենց մոտ էր տեղափոխել մի քաղաքացու:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: