Գերմանացի գիտնականները կորոնավիրուսի՝ բջջում հայտնվելու անհայտ մեխանիզմ են հայտնաբերել: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է Science ամսագրում:

Կրիոէլեկտրոնային տոմոգրաֆիայի և մոլեկուլային դինամիկայի մոդելավորման միջոցով մասնագետները որոշել են, որ «փշերը», որոնց պատճառով COVID-ը ստացել է իր անվանումը, կարող են ճկվել, դրանք պինդ չեն:

Նշվում է, որ S-սպիտակուցի գնդաձև մասը, որում գտնվում է ընկալիչը, որը կապում է տարածքը և մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են վարակված բջջին միանալու համար, կպչում է ճկուն ոտքով: Մասնագետները դրա մեջ երեք «հոդ» են գտել՝ «ազդր», «ծունկ» և «կոճ»:

Նման պլաստիկությունը վիրուսին օգնում է տեղաշարժվել և ընկալիչ փնտրել՝ թիրախային բջջին միանալու համար:

Հետազոտական խմբի ղեկավար Յակոմին Կրիինսե Լոքերի խոսքով, «փշերը», թելով կապված փուչիկի նման, տեղաշարժվում են վիրուսի մակերևույթով և այդպիսով կարող են ընկալիչ փնտրել՝ թիրախային բջջին միանալու համար: