Ի պաշտպանություն Ամուլսարի՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, մեկնարկել է ջերմուկցիների եւ հարակից համայքների բնակչների ավտոերթը դեպի Երեւան։ Ակցիայի նախաձեռնողները ժամը 16։00-ին հավաքվելու են Օպերայի հարակից տարածքում։ Ըստ ակցիայի նախաձեռնողների՝ ժողովրդավարական երկրներում այսքանը բավարար է, որպեսզի ժողովրդավար կառավարությունը հասկանա, որ սկիզբ են դնում խաղաղ անհնազանդությունների մի մեծ շղթայի եւ նրանց խոսքով՝ժամանակն է, որ կառավարությունը ցուցաբերի քաղաքական կամք եւ վերջակետ դնի Ամուլսարի հոշոտման ծրագրին։ «Այլեւս ծիծաղելի է, որ հեղափոխություն ապրած երկրի կենտրոնում մարդիկ իրենց ոտնահարված իրավունքների, շրջակա միջավայրի եւ տնտեսական անկախության պահպանման համար, ստիպված են օր ու գիշեր լինել դրսում եւ ֆիզիկապես պատնեշ հանդիսանալ այդ սպառնալիքին»,- ասվում է ավտոերթ իրականացնողների ուղերձում:

ԱՎՏՈԵՐԹԸ մեկնարկեց

Posted by Շիրակ Բունիաթյան on 2020 թ. օգոստոսի 20, հինգշաբթի