ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ օգոստոսի 23-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Nord Star» ընկերության Մոսկվա-Երևան չվերթը տեղի կունենա ժամը՝ 11։00-ին, նախապես հայտարարված 18։30-ի փոխարեն։

Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր քաղաքացիներին ստուգել իրենց անձը հաստատող փաստաթղթերը: Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի փաստաթղթերի առկայության պարագայում խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում դիմել ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին։