analitik.am-ը գրում է.Մոսկվայում մայրն ու երկու մանկահասակ երեխաներն ընկել են բնակելի շենքի լուսամուտից: Այս մասին հայտնում է Լենտան՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածով:

Տեղի ունեցածի արդյունքում մայրն ու երեխաներից մեկը մահացել են, մյուս՝ 6-ամյա տղան, հոսպիտալացվել է:

Քննիչներն այս պահին աշխատում են դեպքի վայրում, աշխատանք է տարվում ականատեսների հետ: Իրավապահները փորձում են պարզել տեղի ունեցածի հանգամանքները:

Հավելեք, որ մահացած երեխան մոտ 3 տարեկան է: