Այսօր՝ կեսօրին Քաղպայմանագրի կենտրոնական գրասենյակում իշխող ուժը հավաք կանցկացնի,որին կմասնակցի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է Hraparak.am-ը:

Նշվում է, որ օրակարգում, ըստ իմքայլականի, տարբեր հարցեր կլինեն, նախեւառաջ` Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը:


Կառավարության թեկնածուն, ինչպես գրել էինք, Էդգար Շաթիրյանն է, ԱԺ-ն հավանաբար վաղը կամ մյուս օրը արտահերթ նիստ կհրավիրի ՍԴ դատավորի թեկնածուներին ընտրելու նպատակով: