Օրերս ՍԱՏՄ-ն ստացել էր ահազանգ այն մասին, որ Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվելու է հարսանիք՝ 120 անձի մասնակցությամբ: Արձագանքելով ահազանգին՝ ՍԱՏՄ-ն զգուշացրել է տնտեսավարողին՝ չկազմակերպել բազմամարդ միջոցառում: Տնտեսավարողը, չենթարկվելով պարետի որոշման պահանջին, այնուամենայնիվ, թույլ է տվել, որ հարսանիքը կազմակերպվի: Արդյունքում Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները արձանագրել են խախտումը, որը կներկայացվի պարետատուն: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։

Իրավիճակին արձագանքել է նաև ՀՀ ոստիկանությունը՝ տնտեսավարողին ենթարկելով վարչական պատախանատվության, իսկ հարսանիքի մասնակիցների քանակը նվազեցվել է մինչև 40 անձ: