«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Հաղթանակ թաղամասի 6-րդ փողոցի, Մարիաննա Կաթի արտադրամասի և հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: