Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 24-ին, ժամը 18։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Երեւանի Հաղթանակի կամրջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ երկու քաղաքացի փորձում են ինքնասպան լինել։

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը կանխել է քաղաքացիների ինքնասպանության փորձը։