ՌԴ լուսավորության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ռուսաստանում նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 1-ին և հետաձգումներ չեն լինելու: Նաև նշել են, որ ծնողներն ու ուսուցիչները ստացել են համապատասխան տեղեկատվություն համավարակի պայմաններում ուսումնական պրոցեսը կազմակերպելու համար հակահամաճարակային կանոնների պահպանման մասին:

ՌԴ լուսավորության նախարարությունում նաև նշել են, որ ուսումնական տարվա մեկնարկի հետաձգումը կարող է սոցիալական լարվածություն առաջացնել:

Նոր ուսումնական տարվա մեկնարկը հետաձգել և այն սկսել հոկտեմբերի 1-ին առաջարկել էր Պետդումայի պատգամավոր Վասիլի Վլասովը: