KFC արագ սննդի ռեստորանների ցանցը կորոնավիրուսային համավարակի պատճառով կհրաժարվի «Այնքան համեղ է, որ մատներդ էլ հետը կուտես» կարգախոսից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ COVID-19-ով պայմանավորված իրավիճակի լավացումից հետո ընկերությունը մտադիր է կրկին օգտագործել կարգախոսը:

«Մենք հայտնվել ենք բացառիկ իրավիճակում՝ ունենք կարգախոս, որն այնքան էլ չի համապատասխանում ներկայիս պայմաններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում COVID-19-ից մահացել է 810 051 մարդ, առողջացել է 15 175 056-ը: