Ավագ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Դեմ առ դեմ հանդիպեցի ազնվությանը
————-
Երեկ գնացինք Սուրբ Հովհաննես.Դեռ թամամ մեքենայի դուռը չէի բացել,երբ հետևիցս լսեցի

-Մոմ պե՞տք է
Ինքնաբերաբար ասեցի ՝ չէ՜
Հետո,երբ շրջվեցի,տեսնեմ մի 10-12 տարեկան տղա է,դեմքը արևից խանձված,բայց վրա-գլուխը մաքուր,մազերը գեղեցիկ սանրված,ձեռքին էլ մի կապոց մոմ…
Կանգնեցրի,խոսքի բռնվեցի հետը,պարզվեց երեք երեխա են՝ մեծը ինքն է,հայրը ՌԴ ում է,էս վիրուսի պատճառով գործերը ՙՙհեչ լավ չէՙՙ,մայրը օրականով գնում է ֆերմերների մոտ,դաշտում աշխատելու,բայց քանի որ ՙՙարևից ալերգիաՙՙ ունի,շատ է տանջվում.Տիգրանն էլ,կամ ինչպես ինքը ծանոթանալուց ներկայացավ՝ Տիկոն,որոշել էր մոմ ծախելով օգնել ընտանիքին ու ՙՙվիզ էր դրելՙՙՙոր մայրը դաշտ չգնա…

-Խո ամոթ բան չէ՞ հոպար ջան …
Մի տեսակ վեհություն,հպարտություն կար Տիկոյի մեջ,հայացքը շիտակ,աչքերը զուլալ մաքրություն.

-Տիկ, հմի օր էս մոմերը սաղ ծախեցիր,տու՞ն բդի էրտաս


-Հա հոպար,էրեխեքին մե քիչըմ քաղցր-մաղցր,մառոժնի բան կառնիմ,կերտամ,եսօր էլ էրգուշաբթի է,գալողները քիչ են,հարի իրգուն թե օր ծախվի էլի լավ է
Հարցրեցի,թե ինչքան է կազմում էդ ձեռքի կապոցը,հետո դարձա էդ ՙՙպարզությանըՙՙ

_Տիկ,հմի օր ես քեզի էդ մոմերի փողը տամ,կերտա՞ս տուն,լսել եմ եկուց էքսկուրսիա կա,ահագին մարդիք բդի գան,գնա եսօր հանգստացի,եկուց կծախես.
Մի տեսակ խեթ նայեց վրաս,վիրավորված,բայց հպարտ դեմքով,վճռական ձայնով դարձավ ինձ

-Հոպա՜ր,թե բդի մոմ առնիս,առ, ընձի ՙՙԸՄԲԵՍՆԱՙՙ փող պետք չէ,ես մուրացկան չեմ…
Հուզվեցի,աչքերս նույնիսկ լցվեցին

-Չէ Տիկ ջան,դու ընձի ճիշտ չհասկըցար,ես քեզի մուրացկանի տեղ չեմ դրել,ուղղակի որպես արդեն ընկերներ գուզեմ մե բանովըմ էլ ես քեզի օգնեմ

-Գուզես օգնես՝ մոմ առ

Իհարկե գնեցի մոմերը,գրկեցի Տիկոյին,փաթաթվել եմ արցունքները աչքերիցս գլորվեցին ցած…
Հեետո ահագին երկար զրուցեցինք
Ինձ թվում է,կարողացա Տիկոյիս վիրավորվածությունը վերացնել.
Բաժանվեցինք որպես լուրջ,հասուն ընկերներ…
Ամբողջ օրը մտքերով փոքրիկի հետ էի

Ազնվություն,մաքրություն,արժանապատվություն,հպարտություն,վեհություն — ահա թե ով է իմ ընկեր Տիկոն
Պատկերացնում եմ,թե այսքան տարի երկիրս ղեկավարած ստահակները,եթե Տիգրանի ազնվության մեկ/հարյուրերորդը ունենային,հիմա ինչ դրախտային Հայաստանում կապրեր իմ ազգը…