Երեւանի քաղաքապետարանը տեսանյութ է տարածել, որտեղ թռչնի թռիչք բարձրությունից ներկայացվում է Երեւանում այսօր վաղ առավոտյան փլուզված շենքը (ֆոտոռեպորտաժ):

Նշվում է, որ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հայտնած նախնական տվյալներով՝ Ռայնիսի 1 շենքի 1-ին, 2-րդ և 3-րդ մուտքերը ամբողջովին ապահով են, 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան, փլուզվել է 5-րդ մուտքը։


Այս պահին ամբողջ շենքի բնակիչները տարհանվել են։ Որոշում կկայացվի, թե նրանցից ովքեր կարող են վերադառնալ իրենց բնակարաններ, իսկ բնակարանից զրկվածների կացության հարցը կորոշվի այսօրվա ընթացքում։