Ամուսինն ու կինը միասին ապրում էին արդեն 60 տարի: Նրանք մեկը մյուսից գաղտնիքներ չուներ, բայց կինը ՄԻ ԳԱՂՏՆԻՔ ուներ. պահարանի վերևում կոշիկի մի տուփ կար,որը ամուսինը անգամ չէր էլ նկատել: Ու երբ արդեն շատ ծեր էին, կինը որոշում է պատմել ամուսնուն իր գաղտնիքը ու խնդրում է նրան իջեցնել այդ տուփը: Երբ ամուսինը բերեց ու բացեց տուփը, այնտեղ գտավ երկու տիկնիկ ու 25.000 դոլար գումար... _ Ինչ է սա?,_ զարմացած հարցրեց ամուսինը: _ Գիտես, մեր հարսանիքից առաջ տատիկս ինձ մի գաղտնիք բացեց երջանիկ ընտանեկան կյանքի մասին:

Նա ասաց. ''Երբ բարկանաս ամուսնուդ վրա, մի' վիճիր նրա հետ, գնա ու տիկնիկ գործիր...այդպես կհանգստանաս''... Ամուսնու աչքերը արցունքներով լցվեցին. տուփի մեջ ընդամենը երկու տիկնիկ էր...ու նա հարցրեց. _ Ասա ինձ, իսկ այս փողերը?? դու վերցրել ես այն գումարից, որը մենք տան ծախսերի հետ կապված էինք օգտագործում??? _ Ես հավաքել եմ դրանք` վաճառելով գործած տիկնիկները...