Չինարիում բնակելի տան հիմքային աշխատանքներն ավարտվել են,հիմա նկուղի հարկի սյուների ու պատերի աշխատանքներն են ընթանում: Զուգահեռ նաեւ նախագծման պրոցեսն է գնում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը՝ անդրադառնալով հուլիսին Տավուշի մարզում հակառակորդի հարձակման հետեւանքով վնասված գյուղերին:

«Ներքին Կարմիր Աղբյուրում տեղադրվել է հավաքովի ապաստարան, որը պատրաստ էր եւ մնում է հողով ծածկվի: Պուրակը նախատեսում ենք կառուցել մեկ բնակչի հողատարածքում, որը նրա կողմից վաճառվելու է: Մարզպետը հիմա բանակցում է բնակիչների հետ:


Այգեպարում եւս կլինի մոտ 70 տեղով երկաթբետոնե ապաստարան: Արդեն ընտրել ենք տարածքը, ընտրել ենք շինարարին, որն առաջիկա 1-2 օրում կսկսվի շինարարությունը: Ապաստարանը կլինի դպրոցի բակում: Այգեպարում նաեւ տների տարիքների վերանորոգման լայնածաված աշխատանքներ են ընթանում»,-ասաց Ղուլարյանը: