Ըստ Al-Jamahiriya թերթի, Լիբանանի քննչական հանձնաժողովի աղբյուրները պատմել են Բեյրութի նավահանգստում պայթյունա-տեխնիկական փորձաքննությունից հետո կատարված եզրակացությունների մասին։

«Նավահանգստում պայթյունի պատճառը դյուրավառ նյութերի ու պիրոտեխնիկայի բռնկումն է եղել, որոնք գտնվել են թիվ 12 պահեստում՝ 2000 տոննա ամոնիումի նիտրատի կողքին:

Ծովային կամ օդային հարձակման հետքեր, ինչպես նաև ռումբի պայթյունի կամ նավահանգստում զենքի պահեստի հետքեր չեն հայտնաբերվել», – ասվում է հաղորդագրության մեջ: